«Հայաստանի քաղաքական էլիտան սեպտեմբերի 16-ին հերթական հարսանիքին կմասնակցի։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքն է:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նորաթուխ փեսացուի՝ Կարեն Կարապետյանի ընտրյալը՝ Լիլիթը, բժիշկների ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։ Հարսանիքին հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, նախկին և ներկա պաշտոնյաներ  և շոու բիզնեսի ներկայացուցիչներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել