Անընդհատ զբաղվածության պատճառով մենք սկսել ենք ավելի քիչ ժամանակ հատկացնել ինքներս մեզ։ Այդ ամենին պատճառ կա. մենք մեծացել ենք և մենք պետք է գումար վաստակենք ապրելու համար, իսկ զվարճանքներն ու տարատեսակ հոբբիները մղվել են երկրորդ պլան։ Սակայն այդ անտարբերության պատճառով կյանքը երբեմն պատժում է մեզ. գալիս է մի պահ, որ մենք կտրուկ դատարկություն ենք զգում մեր ներսում։ Եվ այդ պատճառով պետք է դադար վերցնել և մտածել՝ իսկ ի՞նչ է մեզ պակասում լիարժեք երջանկության համար։

1. Նստարան այգում

Եթե դուք ընտրել եք առաջին տարբերակը, ապա ձեզ պակասում է շփումը։  Հնարավոր է՝ դուք արդեն վաղուց չեք զրուցել մտերիմ մարդու հետ։ Միգուցե ժամանա՞կն է սիրտը բացելու մտերիմ մարդու առաջ թեյի սեղանի կամ սպիտակ, լավ գինու շուրջ։ Կարծում ենք՝ դուք արդեն զանգահարում եք ինչ-որ մեկին։

2. Արահետ անտառում

Ձեզ հարկավոր են փոփոխություններ։ Միգուցե ժամանակն է թարմացնելու զգեստապահարանը կամ փոխելու ինչ-որ բան ձեր ներսում։ Կամ էլ անել այն, ինչ ցանկացել եք ամենից շատ, օրինակ՝ սովորել որևէ նոր լեզու։ Կամ գնալ նկարչության, կամ կարելի է սպորտի, դե, մի բան, ինչ ցանկանում եք, միայն փոխեք որևէ բան ձեր կյանքում։

3. Սուրճ գեղեցիկ տեսարանով

Ձեր կյանքում պակասում են արկածներն ու էքստրիմը։ Միգուցե արժե վեր կենալ և գնալ երազանքների քաղա՞քը, իսկ միգուցե թռչել պարաշյուտո՞վ։ Այո, վաղուց դուք չեք զբաղվում նրանով, ինչ սիրում եք։ Պետք չէ զրկել ինքներդ ձեզ փոքրիկ ուրախություններից։

4. Տնակ լեռներում

Դուք շատ եք հոգնել և հանգստի կարիք ունեք։ Ձեզ հարկավոր է մի որոշ ժամանակ մնալ միայնակ։ Իդեալական տարբերակ է՝ մեկ շաբաթով մեկնել մի գողտրիկ վայր, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում և լսել թռչունների դայլայլը, ջրի խշխշոցը կամ անձրևի թակոցները։ Դա կհանգստացնի ձեր նյարդերը և ուժ կհաղորդի։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել