Ներկայացնում ենք Կենդանակերպի ամենաուժեղ նշաններին․

Կրակ

Ամենաուժեղը համարվում է Աղեղնավորը: Նրանք կարողանում են ցանկացած իրավիճակում վերահսկել իրենց հույզերը, աշխատում են երբեք չհանձնվել: Լայն աշխարհայացք ունեն և դրական մտածելու ունակություն:

Երկրորդ տեղը ցանկում Առյուծինն է: Չնայած նրանք առաջին հայացքից շատ ուժեղ են թվում, նրանց վրա հսկայական ազդեցություն են ունենում ուրիշների կարծիքը և արտաքին գործոնները: Առյուծներին կենսականորեն անհրաժեշտ է գովեստ, այլապես նրանք կդադարեն հավատալ իրենց:

Խոյերը տարբերվում են ակտիվությամբ և վճռականությամբ, սակայն վատ են վերահսկում իրենց հույզերը և սրտին մոտ են ընդունում նույնիսկ աննշան դեպքերը:

Ջուր

Ձկները շատ հաճախ կորցնում են կապը շրջապատող աշխարհի հետ, դրանում է նրանց ուժը: Շատ համառ են, համբերատար և ջանասեր, ինչի շնորհիվ հասնում են իրենց նպատակներին:

Պակաս ուժեղ է Կարիճը: Նրա գլխավոր թուլությունը բոլոր հույզերն իր մեջ պահելու սովորությունն է, որոնք ժամանակի ընթացքում սկսում են նրան կրծել և թուլացնել:

Ավելի խոցելի է Խեցգետինը: Այս մարդիկ շատ խոցելի են, միշտ հենարանի և աջակցության կարիք ունեն:

Օդ

Ջրհոսն առանձնանում է երազկոտությամբ և թեթևամտությամբ, բայց կյանքի բոլոր դժվարություններին դիմանում է գլուխը բարձր: Արագ հարմարվում է կյանքի բոլոր փոփոխություններին:

Կշեռքը նույնպես ներքուստ ուժեղ է, սակայն դատարկ տեղը ծախսում է իր էներգիան և չի կարողանում սկսածը վերջին հասցնել: Կշեռքները հաճախ են սկսածը կիսատ թողնում:

Երկվորյակներն առանց աջակցության և շրջապատողների մասնակցության պարզապես չեն կարողանում կենտրոնանալ մի գործի վրա, ինչի պատճառով հաճախ տհաճությունների են հանդիպում, ուրիշների օգնությունն են փնտրում:

Հող

Այծեղջյուրը շատ վճռական է և համառ, նրան գործնականում հնարավոր չէ հունից հանել և վիրավորել: Այս մարդիկ ամեն գնով կհասնեն իրենց նպատակին:

Կույսերը կարող են իսկապես ուժեղ լինել, սակայն ունակ չեն լինում շրջակա աշխարհն ընկալելու իր բոլոր թերություններով և սկսում են առանց կամքի լողալ հոսանքի ուղղությամբ:

Ամենաթույլ նշանը Ցուլն է: Նա չի դիմանում որևէ փոփոխության և երազում է ամբողջ կյանքն ապրել իր համար սովորական պայմաններում: Եթե որևէ բան խախտվում է, դառնում է շատ խոցելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել