Սելին Դիոնի և Ռենե Անժելիլի հարսանեկան արարողության մասնակիցների խոսքով՝ նրանց հարսանիքը կարելի է համարել իսկապես մեծագույն: Ներկայացնում ենք այս զույգի տպավորիչ սիրո պատմությունը:

Նրանց համատեղ կյանքը տևեց ավելի քան 20 տարի՝ մինչև Սելին Դիոնի ամուսնու ողբերգական մահը՝ 2016թ. հունվարի 16-ը:

Նրանք ամուսնացան 1994թ.: Նոտր-Դամ Բազիլիկան, որտեղ անցկացվեց նրանց հարսանեկան արարողությունը, բառացիորեն շրջապատված էր նկարահանող խմբերով և ողջ աշխարհից ժամանած լրագրողներով: Հանրահայտ Quebec magazine ամսագիրը նույնիսկ առաջարկեց այդ զույգին 200 000 դոլար՝ նկարահանումների բացառիկ իրավունքի համար:

Սելին Դիոնի զգեստն իսկապես հրաշալի էր՝ շքեղ ժանյակե քողով, ճերմակ, արքայական:

Հյուրերի թվում էին նաև հայտնի դիվանագետ, Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մարունին և կանադացի հայտնի երգիչ Դևիդ Ֆոսթերը: Վերջինս խոստովանել է. «Դա ամենահիասքանչ զույգն է, որ ես երբևէ հանդիպել եմ»:

Սելինը և Ռենեն ծանոթացել էին 1980թ.: Սելինն ընդամենը 12 տարեկան էր, իսկ նրա ապագա ամուսինը արդեն հաջողակ երաժշտական մենեջեր էր: Պատանի Սելինի տաղանդին վստահելով՝ փորձառու Ռենեն վտանգի տակ դրեց սեփական տունը, որպեսզի թողարկի նրա առաջին ալբոմը՝ «La Voix Du Bon Dieu»-ը:

Նրանք երեք զավակ ունեն՝ 16-ամյա Ռենե Շառլը և նրանից 10 տարի փոքր զույգ տղաներ Նելսոնը և Էդդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել