Yerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել էինք, որ «Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցներից վիրավորված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին  տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից yerkir.am-ին հայտնեցին, որ վիրահատությունն արդեն ավարտվել է, այն հաջող է ընթացել:

«Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ: Կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել են բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանն այսօր Վերնիսաժի մոտակայքում կրակոցներից կրծքավանդակի աջ հատվածում վիրավորում էր ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել