Armlur.am-ը գրում է.

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերնիսաժի մոտ այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։

Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «AK 74» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի մեկ ատրճանակ, պարկուճներ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել