Բարև, ընթերցող ջան։ Ես էլի պարապ եմ մնացել ու նախանձից ինձ ուտել եմ պատրաստ։ Դրա համար էլ, որ ինքս ինձ չուտեմ, որոշեցի Անատի Սաքանյանին ուտեմ անդրադառնալ, ավելի ճիշտ՝ նրա ամուսնալուծությանը, ավելի ճիշտ՝ նրա արձագանքին՝ ամուսնալուծության վերաբերյալ։

Եվ այսպես՝ արդեն կարելի է պաշտոնապես հաստատված համարել, որ Անատիին հետ են ուղարկել հերական տուն, ու նա ամուսնալուծվել է՝ ընդամենը կես տարի տևած ընտանեկան կանքից հետո։ Բնավ չեմ պատրաստվում չարախնդալ այդ կապակցությամբ ու չէի էլ անդրադառնա այս թեմային, եթե չլինեին մի շարք «բայց»-եր և առաջին «բայց»-ը Անատիի այսօրվա արձագանքն էր

«Իմ անձնական կյանքը հասարակության քննարկման թեման չէ։ Եթե սա իմ անձնականն է, ապա շատ բաներ պետք է մնան իմ ներսում: Իսկ թե ինչ է խոսվում ու քննարկվում, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում»։

Իա, իրո՞ք։
Բա էդ որ մինչև բաժանվելը Ինստագրամի քո էջում ձեր հարաբերությունների ողջ ընթացքին կարողանում էր խալխը հետևել, էդ ժամանա՞կ էլ հասարակության քննարկման թեման չէր, թե՞ ներսում մնալ ասվածն Ինստագրամն ու սոցցանցերը չեն ներառում։

Տնաշենի աղջիկը ինչ նկար ասես, չէր գցում՝ էլ գրկված, էլ պաչելուց, էլ ձեռ քցելուց։ Սեռաքաղցով տառապող երկրպագուներն անգամ լիահույս էին, որ ամուսնական առաջին գիշերվան էլ լայֆով կկարողանան հետևել․․․

Բայց արի ու տես, որ Անատին անձնականը ներս է գցում, մենք էլ չպետք է քննարկենք։
Եթե ինչ-որ բան «չպետք է»-ի տիրույթում է պետք քննարկել, ապա ասեմ, որ միայն սեքսն է, որ Ինստագրամներով չեք գցում, այն էլ, կարծում եմ, որ դեռ ժամանակավոր է այսպես։ Եթե ձեր անձնական հարաբերությունների մանրամասները (իսկ նման նկարները մանրամասներ են) շռայլորեն տարածում եք՝ այդ կերպ հասարակության քննարկման առարկա դարձնելով ձեր անձնական կյանքը, ապա չպետք է հետո մուննաթ գաք ու զարմանաք, թե ինչու սկսեցին ձեր բաժանումը քննարկել լրիվ անծանոթ բազմաթիվ մարդիկ։

Հա՛, մի հատ էլ «չպետք է» հիշեցի։ Ուրեմն՝ ես բացարձակ տեղյակ չեմ, թե ով ու ինչում է մեղավոր տվյալ ամուսնալուծության հարցում, բայց գիտեմ, որ, չնայած նեղացած անչափահաս արջուկի տեսք ունենալուն, Անատիի նախկին ամուսնու արածն էլ մի բան չէ։ Տղամարդը ՉՊԵՏՔ է, թեկուզ նախկին, բայց, այնուամենայնիվ, կնոջ ու իր հարաբերությունները լայն քննարկման առարկա դարձնի, այն էլ՝ Ինստագրամով լայվ միացումների համատեքստում։ Ինչ կարգի չկայացած պետք է լինես, որ հայտնի նախկին կնոջդ հայտնիության հաշվին նման կերպով փիառվես։

Հ․Գ․ Բայց լուրջ, վերջը էս տղեն չափահա՞ս էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել