Սեպտեմբերի 16-ին Շառլ Ազնավուր հրապարակում կկայանա Kami Music Club-ի կողմից կազմակերպված Yerevan Music night միջոցառումը: Kami ակումբը Yerevan Wine Days կազմակերպիչների հետ ակումբի 10-ամյակի առթիվ քաղաքին երաժշտական տոն են պարգևում: Միջոցառման հյուրերն են Լևոն Մալխասյանն իր «Ջազ Եռյակի» հետ, Գոռ Սուջյանը, ինչպես նաև Kami Music Band-ը:

Kami Music Club-ն այդ օրվա կապակցությամբ պատրաստել է հատուկ անակնկալ՝ հրավիրելով մեգա աստղ հյուրի, որի անունը դեռ գաղտնի են պահում:  

«Նրա անունը կհայտարարենք միջոցառման օրը, երբ նա բեմ բարձրանա»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Kami Music Club-ի տնօրեն Արման Միտոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել