Քիչ առաջ Երևանի կենտրոնում` կառավարության, ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների մոտակայքում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան զոհ և վիրավորներ: Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել երկրորդ անգամ: Ուրեմն՝ ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմիններն ընդամենը մեկ օրում (կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը և կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնել: Եթե 90-ականների սկզբին պատերազմի և փաստացի անարխիայի պայմաններում Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: Երկու պատճառ կա դա չանելու` կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ուզում: Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սաակաշվիլին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել