Yerkir.am-ը գրում է.

ՌԴ արտակարգ ծառայություններում աղբյուրի խոսքով` Մոսկվայում մեկ օրվա ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել պայթյունների սպառնալիքների մասին ահազանգերից հետո. հայտնում է РИА Новости-ն: Անանուն զանգերը վերաբերել են 50 օբյեկտի, այդ թվում` կայարանների և առտրի կենտրոնների:

Նման ահազանգեր ստացվել են նաև ՌԴ այլ քաղաքներում. ամբողջ երկրում տարհանվել է 130 հազար մարդ:

Օբյեկտներից ոչ մեկում պայթյունի վտանգը չի հաստատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել