«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վերջին ամիսներին ընթացող 2 քաղաքական դատավարությունների պատասխանատվությունը՝ «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործերով, դրված է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վրա։

Նա համակարգի «վետերաններից» է և քաղաքական դատավարություններ վարելիս արդարացրել է իշխանության հույսերը։ Այժմ նա առցանց ռեժիմով ցուցումներ է տալիս դատավորներին։ Եվ եթե Սեֆիլյանի գործը քննող Տաթեւիկ Գրիգորյանից դժգոհ չէ, հատկապես, որ նա մինչև դատավոր դառնալն իր օգնականն է եղել, ապա Արտուշ Գաբրիելյանից դժգոհ են, ուստի հնարավոր է նրան փոխարինեն։ Դատական վերնախավը քննարկում է «ծռերի» գործը կիսելու տարբերակը՝ մի մասը կքննվի էրեբունու դատարանում, մյուսը՝ Շենգավիթում:

Դա կպատճառաբանեն դատավորների ծանրաբեռնվածությամբ, Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին կգործուղեն Էրեբունու դատարան։ Մի դատավորի էլ Շիրակի մարզից կգործուղեն՝ «ծռերի» գործը քննելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել