Փոքրիկ Տիլան Բլոնդոն արժանացավ «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ» կոչմանը, երբ հազիվ 10 տարեկան էր: Հենց այդ տարիքում նա իսկական աստղ դարձավ՝ զարդարելով ամենանորաձև ամսագրի՝ Vogue-ի շապիկը:

Տիլան Բլոնդոն ծնվել է հայտնի ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի և ֆրանսիացի դերասանուհի Վերոնիկա Լուբրիի ընտանիքում: Մոր՝ մոդելավորման հանդեպ տածած հետաքրքրությունը առաջին մղումն էր իր փոքրիկ աղջկան մոդելի դերում փորձելու համար. արդեն 4 տարեկանում նա խիզախորեն ցուցադրում էր տարատեսակ հանդերձանքներ՝ բոլորին զարմացնելով իր պատասխանատվությամբ և համակողմանիությամբ:

Բնականաբար, հասարակությունը քննադատաբար վերաբերվեց մոդելային բիզնեսում աղջնակի ակտիվ գործունեությանը. երեխաների իրավունքները պաշտպանող շատ կազմակերպություններ անգամ հայտարարեցին, որ մայրը շահագործում է դստերը: Սակայն փոքրիկ մոդելի երկրպագուները մորը հորդորեցին ուշադրություն չդարձնել այդ դժգոհության ալիքին:

Տարիներ անց Տիլանը դարձավ իսկական գեղեցկուհի: Instagram-ում նրա հետևորդների թիվն ավելի քան 1.5 միլիոն է:

Աղջիկը պլանավորում է երկար դադարից հետո վերադառնալ մոդելային աշխատանքին, սակայն բարձրագույն կրթություն ստանալուց հետո: Նրան հաճախ հարցնում են, թե ինչպես է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունեցել մանուկ հասակում: Բլոնդոն միշտ պատասխանում է ինքնավստահ և անկեղծ. «Ինձ շրջապատում էին հիանալի մարդիկ, և ամեն ինչ ուղղակի հիասքանչ էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել