Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո չկային այնպիսի ուժեր, որոնք փողոցային պայքարի օրակարգ ձևավորեին: Այդ ժամանակ արդեն պարզ երևաց, որ քաղաքական պայքարը գնալու է բացառապես խորհրդարանում:

Ներկայիս իրավիճակը խորհրդարանում, սակայն, փաստում է, որ «թեժ աշուն» չի սպասվում նաև օրենսդիր մարմնում: Բնականաբար, ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրենց խնդիրները, օրակարգը: Սրանից զատ՝ շատերը ձգտում են վերցնել «ամենաընդդիմադիր» տիտղոսը:
Թերևս դա է պատճառը, որ որոշ քաղաքական ուժեր ստեղծում են «одноразовый» օրակարգ, որը ծառայում է բացառապես ակտիվություն ցույց տալու համար:

Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով գործուղման մեջ, գրավոր հայտարարություն է թողել, թե ինչպես է պատրաստվում քվեարկել ներկայացված օրինագծերով: «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, սակայն, դիմելով ԱԺ նախագահին՝ ցանկություն է հայտնել տեսնել այդ հայտարարությունը, ինչին ի պատասխան Բաբլոյանը խորհուրդ է տվել դիմել քարտուղարություն:

Զարմանալի է, որ Զեյնալյանը նման ակտիվություն է ցուցաբերում: Մի՞թե տեղյակ չէ ԱԺ հասարակ ընթացակարգից: Եթե իրոք տեղյակ չէ, որ այդ տեղեկատվությունը կարելի է վերցնել քարտուղարությունից, ապա դա, մեղմ ասած, վատ է: Էլ ավելի վատ է, եթե Զեյնալյանը տեղյակ է, քանի որ այս պարագայում դուրս է գալիս, որ վերջինս «անորակ» ակտիվություն է փորձում ցուցաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել