Այո, պետք է շատ եկեղեցիներ կառուցել` հները անտեսելով և չվերանորոգելով, պետք է նորերը կառուցել, որպեսզի էսքան կիսասոված, անգործ, վարկերից խելագարված և ինքնասպան եղած մարդկանց տանեն եկեղեցի` մոմ վառելու ու թաղում կազմակերպելու։ 
Այո, դա այլ ներդրում է, թե չէ ինչ անկապ գործարան կառուցել, նոր աշխատատեղեր ստեղծե, սնունդ էժանացնել, բուժսպասարկում բարելավել, անվճար ուսում և գրքեր տրամադրել․․․ 
Ինչքան շատ կոտրվի ժողովրդի ողնաշարը, այդքան արդյունավետ կլինի նրան կառավարելը և, անշուշտ, եկեղեցի տանելն ու պատարագ լսելը (դա չափազանց կարևոր ա)։ 
Սովա՞ծ ես, գնա եկեղեցի, անգործ ես, եկեղեցի, ամբողջ գերդաստանդ արտագաղթե՞լ է, եկեղեցի, երեխադ հիվա՞նդ է, եկեղեցի, որովհետև բժշկի մոտ գնալը, դեղ գնելն անգործ ծնողի համար անհնար է։ Պիտի բուհ ընդունվես, բայց գումար չունես, գնա եկեղեցի...
Անվերջ կարող եմ շարունակել, ցավոք, բայց ինչ օգուտ, ո՞վ է հաշվի նստում ժողովրդի հետ։
Իրենք որոշել են, որ աշխատատեղեր ստեղծելու հարկ չկա, բայց, այ, եկեղեցի պիտի կառուցվի` հներն անտեսելով։ Ի դեպ՝ նորակառույց եկեղեցուց անգամ խունկի հոտ չի գալիս, պարոնայք քրիստոնյաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել