Azatutyun.am-ը գրում է.

Տնտեսագետների համոզմամբ՝ չնայած խոստացված բարեփոխումներին, վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարում տնտեսությունում որակական աճ չարձանագրվեց։

Թեև ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), 2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսություն աճել է 6.1 տոկոսով, արտահանումն ու ներմուծումը՝ համապատասխանաբար 21 և 25, իսկ արդյունաբերական արտադրանքը ավելի քան 12 տոկոսով, տնտեսագետ Արտակ Մանուկյանը պնդում է, թե ներկայացվող աճը տեսանելի է միայն թվերով․ - «Համենայն դեպս, որ որևէ ոլորտում գրանցվել են տեսանելիորեն հաջողություններ, մենք չենք կարող խոսել: Դրա համար էլ մենք ունենք ընդամենը քանակական աճ, այլ ոչ թե որակական աճ»:

Տնտեսության որակական աճի լավագույն ցուցիչները, ըստ տնտեսագետի, արտագաղթն ու գործազրկությունն են, որոնք շարունակում են անկում գրանցել․ - «Որակական աճի պարագայում դժվար է գտնել մի երկիր, որտեղ որ ավելի քան 6 տոկոս տնտեսական աճ է լինում, և այդ երկրից արտագաղթողների թվաքանակը ավելանում է 10 տոկոսով՝ նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած: Սա ցուցանիշ է, որը վկայում է, որ այդ տնտեսական աճը մեծ հաշվով լայն հասարակության համար տեսանելի և զգալի չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել