Հենց հիվանդանում- բարձր ջերմում եմ, մայրս գալիս, /սրսկում/ նստում է կողքս...
Չէ, աթոռին:
Ես քնում եմ: Բացում եմ աչքերս` նստած է... Ինչ-որ բան ասում եմ, ոնց որ. Ասենք` կհոգնես... Գնա, լավ եմ... Սոված չես ՞՞՞ ... 
Ու էլի քնում եմ:
Նստում է քանի ժամ, մինչև երբ արթնանամ, լավ լինեմ:
Գնալուց պաչում է ճակատս, ասում` կներես...
Չգիտեմ ինչու:

Բան հիշեցի. Երբ փոքր էի ու սրսկում էր, չէի լացում: Դե, ցավում էր, բայց լացելու չէ:
Եթե իհարկե` սրսկելուց արյուն չէր գալիս:
Միշտ պահանջում էի բամբակը, ինքն էլ տալիս էր, ես էլ` հանգիստ... Տվեց, չկա:
Մի անգամ բամբակը մոտս էր թողել, ես էլ խաղում էի, բացեցի, տեսնեմ... արյուն: 
Դու մի ասա` տալուց առաջ բամբակը ծալում է:
Այդ օրը նեղացա, երկար լացեցի... Ինքը բացատրեց, որ ուղղակի չէր ուզում լացեմ, ոչ թե` սուտ-բան...
Վերջը որոշեցինք, որ էլ բամբակը չի ծալի, ու եթե ես չլացեմ, կգովի բոլորի մոտ...
Տենց:
Գովվել սիրում եմ:
Ասած կլինեմ:
Մի հատ դեռ լավ եղեք, լավանամ, խելոք բաներ կգրեմ:
Սենցցցց:
Թունդ:
Ու` խելոք:
Աշտոժ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել