Ես տնտեսագիտությունից շատ հեռու մարդ եմ, այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանի 1 տարին կփորձեմ դիտարկել վարչապետ-մեդիա դաշտ տիրույթում: Այս տիրույթում Կարեն Կարապետյանի գործունեությունը շատ նման է սինուսոիդի՝ իր առավելագույն և նվազագույն կետերով: Լրատվական դաշտը մե՛կ գովում է վարչապետին կամ առնվազն լոյալ է, մե՛կ սկսում է անխնա քլնգել: Ի դեպ՝ ԶԼՄ-ների գովասանքն ու լոյալությունը և քլնգոցը զարմանալիորեն համընկնում են քաղաքական դաշտի ներկայացուցիչների գովասանքի ու լոյալության և քլնգոցի հետ (այնպիսի տպավորություն է, որ այդ ամենը կոորդինացված է): Գովասանքի պիկերը եղել են նշանակման օրերին, նախընտրական շրջանում և Սերժ Սարգսյանի կողմից վարչապետին բացահայտ աջակցության ժամանակ, քլնգոցը՝ Նոր տարվա ժամանակահատվածում, հետընտրական շրջանում և այս օրերին: Այնպիսի տպավորություն է, որ եթե մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը կրկին որևէ հանրային ելույթում հերթական անգամ Կարեն Կարապետյանի «մեջքին կանգնի», որոշ ԶԼՄ-ներ կտրուկ կփոխեն իրենց կարծիքը վարչապետի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել