Զուգարանակոնքը մաքրելիս դրա էմալապատ հատվածը չվնասելու համար առաջարկում ենք ձեզ օգտվել այս փորձված միջոցներից:

Ինչպես ազատվել ժանգից

Անհրաժեշտ է

  • 100գ անուշադրի սպիրտ

  • 50գ ջրածնի պերօքսիդ

  • մաքուր կտոր

  • կես լիտրանոց տարա

  • ռետինե ձեռնոցներ

  • թղթե անձեռոցիկներ

Կիրառումը

  1. Տարան լվանալ հոսող ջրի տակ:

  2. Հագնել ռետինե ձեռնոցները և անուշադրի սպիրտը լցնել տարայի մեջ:

  3. Ավելացնել ջրածնի պերօքսիդը, ապա զգուշորեն խառնել տարայի պարունակությունը:

  4. Խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել կեղտոտված հատվածները:

  5. Թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ հոսող ջրով:

Ահա ևս մեկ հիանալի միջոց զուգարանակոնքի և լոգախցիկի դեղին հետքերից ազատվելու համար:

Անհրաժեշտ է

  • 100գ գինու քացախ

  • ապակե տարա

  • 2 ճ/գ կերակրի աղ

  • մաքուր կտորներ

Կիրառումը

  1. Քացախը լցնել ապակե տարայի մեջ, այնուհետև ավելացնել աղը:

  2. Տարան դնել միկրոալիքային վառարանի մեջ 65 աստիճան ջերմության տակ:

  3. Ստացված խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել:

  4. Թողնել 15-20 րոպե, հետո լվանալ հոսող ջրով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել