ՀՀ անկախության 26-ամյակին և «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին ընդառաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում, Հայաստան կժամանեն հաղորդաշարի տարբեր տարիների հերոսներ:

ծագ1

Գարո Փալյան, Միշել Լեգրան, Հերնան Բերգամալի Կույումջյան, Բագրատ Ալեքյան, Մարկո Խան, Օրնելլա Մուտտի,  Էլլադա Չախոյան, Սոնա Վան, Վահե Ստեփանյան, Ֆրիդա Ջորդան, Վիգեն Սեփիլյան և այլ անվանի հայեր տոնական այս օրերին Հայաստանում կլինեն՝ շնորհավորելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի հոբելյանը, ինչպես նաև մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովին:

ծագ2

«Բավականին հուզիչ և հետաքրքիր միջոցառում է նախատեսվում: Շնորհակալ եմ բոլոր իմ հերոսներին, ովքեր ընդունել են հրավերս և ժամանում են՝ կիսելու իմ ուրախությունը: Շնորհակալ եմ նաև ՀՀ Կառավարությանը, Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին նախապատրաստական ողջ ընթացքում համագործակցության և աջակցության համար»,- նշել է «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:

ծագ3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել