Ըստ իս՝ այս ԱԺ ընտրությունները նախորդ համապետական ընտրություններից տարբերվում էին միայն նրանով, որ բոլոր գլխավոր դերակատարները ընդունեցին դրանց լեգալ լեգիտիմությունը: Հիմնվելով ընտրությունների վերահսկելու սեփական փորձի վրա՝ եզրակացրել եմ, որ արդյունքները նախորդ տասը տարիների ընթացքում էլ բավականին ճշգրիտ արտացոլել են իրականությունը:

Շատերն արդեն համակերպվելով այս իրողության հետ՝ դեռևս չեն կարողանում համակերպվել այն ՓԱՍՏԻ հետ, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ո՛չ բռնապետական ռեժիմն է, ո՛չ էլ այդ ռեժիմի դեմքերից որևէ մեկը: Գոնե որովհետև փաստացի ռեժիմ չկա: Փոխարենը կա տարիներ առաջ ձևավորված ակադեմիական կոնսենսուս, որը բացատրում է հասարակության վարքագծի տենդենցները:

Հասարակական վարքագծի հիմքում այդ հանրության քաղաքակրթությունն է: Քաղաքակրթությունը ձևավորվում է մշակույթի հիման վրա: Մշակույթը հետևանք է պատմության, ասել է թե՝ պատմական իրադարձությունների: Այս քառաքայլ մոդելի շուրջ, ինչպես ասացի, կա լայն ակադեմիական կոնսենսուս, մինչդեռ պատմության կերտման հիմնաքարի վերաբերյալ կա մի քանի մոտեցում՝ մտքի տարբեր դպրոցների կողմից: Առավել հայտնի է տնտեսական մոդելը, որին ես էլ եմ հակված:

Հազարամյակներով հանրության վարքագիծը պայմանավորված է եղել տվյալ բնակավայրի բերքատվությամբ: Նույն լեզուն, կրոնը և պետականությունն ունեցող Իտալիան և Իսպանիան իրարից տարբերվում են առաջին հերթին իրենց հողով: Նույն տարբերությունը կա Լոռու և Շիրակի մարզերի միջև: Ինդուստրիալ հեղափոխությունը շեշտը դրեց հանքահումքային բազայի առկայության վրա: 20-րդ դարի երկրորդ կեսին իշխել է էներգակիրների տնտեսությունը, իսկ 21-րդը իշխելու է նյութական և ոչ նյութական ռեսուրսների տարանցման կոմունիկացիաները: Ով կարողացավ առավել «տարանցիկ» լինել, նա էլ «պիրյոդ» կընկնի:

ՀՀ ներկայիս բնակչությունը հարյուրամյակներով ապրել է առևտրականի կյանքով և ձևավորել խիստ լիբերալ վարքագիծ, որը չի ընդունում որևէ արժեհամակարգ, որը կկոլեկտիվացներ շահը՝ անհատականացնելով պատասխանատվությունը: Այս մարդկանց հետաքրքիր է միայն իրենց անհատական շահը և կոլեկտիվ անպատասխանատվությունը: Վերջին տարիների հասարակական կոնֆլիկտների պատճառն այն է, որ այս առևտրականների գլխին պետություն է ընկել, որից հրաժարվելու դեպքում, ըստ ամենայնի, նրանք կզոհվեն: Սա հաշվի առնելով՝ նրանք նախընտրում են ձգել այնքան, որքան անհրաժեշտ է այս տարածքից փախչելու համար: Առևտրականների հասարակության համար հավասարազոր ընդունելի տարբերակ է նաև ինչ-որ մի պետության կազմ մտնելը: Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակն իրենից ներկայացնում է 97% առևտրականների պայքարը 3% նացիոնալ սոցիալիստների դեմ: Հոգով առևտրականին չես կարող համոզել կամ առավել ևս՝ հավաքագրել։ Նրան հնարավոր է կա՛մ գնել, կա՛մ ստրկացնել... կա՛մ էլ փող տալով ստրկացնել: Միայն Արցախում է, որ նացիստ է նաև բնակչության զգալի մասը, քանի որ ունեցել է պետություն, պարարտ հող և հեռու է եղել առևտրից:

Նենց որ, չէ, ես ժողովրդին չեմ մեղադրում: Կա էն, ինչը որ կա: Բայց նաև պատրաստ չեմ հանգիստ ընդունել այն փաստը, որ մեզ զրկում են տարանցիկ կենտրոն դառնալու հնարավորությունից: Սերժ Սարգսյանը կարա ամեն օր նախաճաշին 3 տարեկան համով մանուկներ ուտի, բայց ես, մեկ է, իրեն կսատարեմ, եթե տեսնեմ, որ «տարանցման» ուղով է շարժվում: Մյուս կողմից՝ կարա լինի շատ համակրելի ժպիտով մի սուրբ հայրենասեր, ով տարանցման գերակայությունը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ կամ նույնիսկ չի կարող։ Այդ դեպքում ինձ մի հատ Игла-С ու հաշիվը... Եղածը մի 25 տարի սռոկ չի՞:

Հ.Գ. Ժողովրդին չմեղադրելով հանդերձ՝ կարամ հանգիստ զզվեմ, չէ՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել