Ներկայացնում ենք պատմություն, որի գլխավոր հերոսները՝ Հյուսիսային Կալիֆորնիայից ամուսինները, որոշեցին անանուն մնալ: Ամուսինները որոշեցին շան հետ դուրս գալ զբոսնելու և քայլում էին իրենց ծանոթ ճանապարհով ու հանկարծ ինչ-որ տարօրինակ բան նկատեցին:

Ավազի մեջ ինչ-որ տարօրինակ ժանգոտ տարա կար: Կինը վերցրեց գտածոն և զգաց, որ տարան բավական ծանր է:

Տուն գնալիս զույգը որոշեց տեսնել՝ ինչ կա ներսում: Երբ տարան բացեցին, ամուսիններն աչքերին չհավատացին: Ներսում լիքը ոսկե մետաղադրամներ էին: Ամուսիններն անմիջապես վերադարձան նույն տեղը և փորեցին: Պարզվեց՝ ծառի տակ ևս 7 այդպիսի տարա կար, որոնք ամբողջովին լիքն էին մետաղադրամներով:

Բոլոր մետաղադրամները 1847-1894 թթ. էին: Զույգը հասկանում էր, որ շատ արժեքավոր բան էր գտել, բայց ուզեց իմանալ՝ որքան: Դրա համար մասնագետների դիմեց:

Ավելի ուշ փորձագետներն ասացին, որ այդպիսի գանձի հետ առաջին անգամ էին աշխատում: Սկզբում գտածոն գնահատեցին 27 000 դոլար:

Կրկնակի փորձաքննության ընթացքում պարզվեց, որ մետաղադրամների մեջ կային մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 1 մլն դոլար արժեր: Գտածոն արժեր մոտ 10 մլն դոլար:

Կարծիք կա, որ այդ հարստությունը հորել էր մեկը, ով կապված էր կալիֆորնիական ոսկու տենդի հետ: Հավանաբար հորել էր գանձը, բայց չէր կարողացել գնալ դրա հետևից:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել