Թմրամոլների մասին BBC-ի վավերագրական ֆիլմի նկարահանումներից մեկի ժամանակ 41-ամյա թմրամոլ Մարիո Պերիվոյտոսը էպիլեպսիայի նոպա է ունենում և ընկնում գետնին: Հենց այդ պահին էլ բոլորի աչքի առաջ նրա վրա է հարձակվում սեփական շունը և սկսում հոշոտել նրան: Ստացված վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել էր:

Ավելի ուշ անասնաբույժ-թունաբանները պարզել են, որ հարձակման ժամանակ ստաֆորդշիրյան տերիերը եղել է կոկաինի ազդեցության տակ: Ինչպես հետո պարզ դարձավ, դա տիրոջ կոկաինն է եղել, որը թողել էր առանց հսկողության, ինչից էլ օգտվել էր շունը:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել