Հասարակական վայրերում կրծքով կերակրելու թեման միշտ էլ սկանդալային քննարկումների առիթ է տալիս: Ներկայացնում ենք մի լուսանկար, որը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում:

Բրազիլացի 24-ամյա Դանիլի Կատսուեն՝ Կույաբա քաղաքից, իր հարսանեկան արարողությունից լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա կրծքով կերակրում է երեխային:

Իր այդ ֆոտոսեսիայով Դանիլին փորձել է պնդել, որ կարևոր չէ, թե որտեղ է մայրը կերակրում երեխային: Եթե դրա անհրաժեշտությունը կա, պետք չէ ուշադրություն դարձնել ներկաների վրա:

Մեկնաբանություններից շատերում օգտատերերը դրական են արձագանքել Դանիլիի այդ պահվածքին, եղել են նաև քննադատողներ, որոնք այն կարծիքն են հայտնել, որ կարելի էր սպասել մինչև հարսանեկան արարողության ավարտը:

Ոմանք էլ այն կարծիքն են հայտնել, որ փոքրիկի ներկայությունը այդ արարողությանը անթույլատրելի է, և մայրը պարզապես ցանկացել է ուշադրություն գրավել:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել