Newmag-ը գրում է.

Երկրորդ կեսին չգտնելու հիմնական խնդիրները կապված են անձի սխալ պատկերացումների և իրականության սխալ ընկալման հետ․ newmag-ն առաջարկում է ծանոթանալ դրանց հետ և լուծել խնդիրները

1․ Դուք ձեզ չեք հարգում

Շրջապատի հարգանքն ու հիացմունքն ուղիղ համեմատական է նրան, թե որքանով եք ինքներդ ձեզ հարգում։ Եթե ձեր մասին հոգ եք տանում մտովի, զգացմունքորեն և ֆիզիկապես, ուրիշները նույնպես կձգտեն հոգ տանել ձեր մասին։

Եթե չեք հավատում, փորձեք գոնե մեկ ամիս հոգ տանել ինքներդ ձեզ։ Սպորտով զբաղվեք և առողջ սնունդ օգտագործեք։ Շատ քնեք։ Սրտանց աշխատեք և հեռանկարային ծրագրեր կազմեք։ Մարդկանց հետ  շփվեք հաճույքի համար, այլ ոչ թե՝ շահի։ Հրաժարվեք վնասակար սովորություններից։ Ազատ արտահայտեք ձեր մտքերը և դրա փոխարեն ոչնչի մի սպասեք։ Ուրիշների հետ կիսվեք հենց այնպես։ Սրտին մոտիկ մի ընդունեք մերժումները և քննադատությունները։

Սա բարդ է, բայց եթե ցանկանում եք հարաբերություններ հաստատել զգացմունքորեն հասուն մարդու հետ, ինքներդ պետք է դառնաք այդպիսին։

2․ Անիրական ցանկություններ ունեք

Որոշ մարդիկ չեն կարողանում հարաբերություններ կառուցել, որովհետև առաջինը զուգընկերոջից են սպասում, բայց միևնույն ժամանակ պատրաստ չեն փոխարենը ոչինչ առաջարկել։ Օրինակի համար պատկերացրեք անգործ տղամարդու, որն ամբողջ օրը պառկած և հեռուստացույց է դիտում, բողոքում է, որ իր հավանած բոլոր կանայք ունակ չեն գնահատել իր հոգևոր որակները և դրա համար էլ մերժում են իրեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել