Մտորումներ «պարոն» Բախշյանի շուրջ

Երևի բոլորն են տեղյակ այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, ՀՀԿ խմբակցության անդամ ոմն Արմեն Սահակյանի անպարկեշտ և անդաստիարակ պահվածքի մասին։ Սույն մականունավոր միկրո-երեսփոխանն այն աստիճանի է ցածրացել, որ Ելք խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիավորական ռեպլիկներ է թողել՝ վերջինիս դիմելով «Անո»-ով և «պարոն Բախշյան»-ով։
Հետաքրքիր է, «Ծիտ-Արմենին» ոչ ոք քաղաքավարության կանոններ չի՞ սովորեցրել։ Երևի սրանց տանը իրենց մեծերին այդպես են դիմում, ինքն էլ որոշել է այդ նույն անմակարդակ պահվածքը դրսևորել 70-ամյա կնոջ նկատմամբ։
Ասեմ, որ Գյումրիում շատ է կիրառվում «տղամարդ կին» արտահայտությունը, որով գյումրեցիները բնութագրում են շատ աշխատասեր և հասարակության մեջ ինչ-որ բանի հասած կանանց։ Ես համաձայն եմ, որ տիկին Բախշյանն իրոք տղամարդ կին է։
Եթե տիկին Բախշյանին վիրավորելու նպատակով կուսակցությունից կուսակցություն (ԲՀԿ-ից ՀՀԿ) թռչող «Ծիտ-Արմենը» (մականունը միամիտ դրված չէ) միտումնավոր է «պարոն» ասել, ապա ինքն էլ տիկին է, իսկ ավելի ճիշտ՝ ախչի՝ «ախչի Ծիտ»-ը։
Զարմանալի էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքն իր կուսակցի անդաստիարակ և անմակարդակ պահվածքին։ Այնպիսի տպավորություն էր, որ հայտարարությամբ էր հանդես գալիս Մինսկի խումբը, ով միշտ փորձում է հավասարություն դնել զինադադարը խախտող Բաքվի և հայերի միջև։ Այս պարագայում Մարգարյանը հավասարություն դրեց պարկեշության և լկտիության միջև։
Հայաստանը միշտ աչքի է ընկել կնոջ և տարեցների նկատմամբ հասարակության կողմից խորը հարգանքի դրսևորումներով։ Սակայն․․․
Հուսով եմ, որ ինքնամաքրման ուղին հռչակած ՀՀԿ-ն շատ արագ կձերբազատվի իր անառակ անդամից, ով իրեն պահել չգիտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել