Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան ստորագրել է Ռուսաստանի հետ պայմանագիր` С-400 զենիթա-հրթիռային համակարգ գնելու մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը` Hurriyet-ի հետ զրույցում: Ռուսաստանում պայմանագրի ստորագրման մասին հաստատել է  ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը: Սա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ռազմատեխնիկայի առաջին խոշոր գործարքն է: Թուրքիան կստանա С-400 երկու համակարգ հաջորդ տարվա մեջ, և ևս երկու համակարգ կհավաքեն հենց Թուրքիայի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել