Հայաստանյան հասարակական-քաղաքական որոշ շրջանակների կողմից փորձ է կատարվում վերջին շրջանում հայ-չինական համագործակցության զարգացման հարցը, ըստ այնմ` կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները արհեստականորեն բերել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստ։ Այդ շրջանակների նպատակը մեկն է` հնարավորինս բացասական ազդեցություն թողնել հայ-ռուսական երկկողմ գործակցության ընդհանուր մակարդակի վրա, նպաստել Հայաստանի ուղղությամբ արևմտյան ազդեցության ընդլայնմանը։
Հարցի առնչությամբ նշեմ, որ ամենևին էլ պատահականություն չէր այն, որ հենց այս ժամանակահատվածում է որոշ քաղաքական-հասարակական հարթակներում բարձրաձայնվում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հարցը։ Հիշեցնեմ, որ նոյեմբերին նախատեսվում է Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ներկայումս Հայաստանի նկատմամբ նկատելի է դառնում Արևմուտքի կողմից որոշակի ճնշման բանեցման միտում, խորանում են նաև հարավկովկասյան տարածաշրջանում Արևմուտք-Ռուսաստան հակասությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել