Ավագանու այսօրվա նիստի մանրամասներին տիրապետում եմ այնքանով, որքանով որ այն հասանելի է դարձել հասարակության լայն շերտին:
Հանրապետականի ներկայացուցիչը տիկին Անահիտ Բախշյանին դիմելիս օգտագործել է անհոդաբախշ լեքսիկոն, իրեն պահել է անհասկանալի, կարծես թե եղել է «դոզայի» տակ: Սա ես շառ չեմ անում, ուղղակի իմ տպավորությունն եմ ասում: Այդ անձը, ով ինձ լրիվ անծանոթ մեկն է, և ո՛չ նրա անուն-ազգանունը, ո՛չ նրա ածական անունը ոչինչ չի ասում ինձ իր մասին, փորձել է ավագանու նիստին շատ հարգարժան մտավորականների ու քաղաքական գործիչների ներկայությամբ վիրավորել տիկին Բախշյանին: Ես այդ անձին ոչինչ չունեմ ասելու, ասելիքիս հասցեատերը հենց այն մտավորականներն ու քաղգործիչներն են, ովքր հրապարակավ շատ հարգելի տիկնոջը հասցված վիրավորանքը հրապարակավ չքննադատեցին, քննադատելը որն է, պետք է բոյկոտեին նիստն ու այդ անձին հեռացնել տային նիստից, հետագայում նաև նրա՝ որպես ավագանու անդամի, հարցի նպատակահարմարությունը դնեն քննարկման... Հարգարժան Անահիտ Բախշյանը թերևս այն եզակի գործիչներից է, ով սևին սև է ասում, սպիտակին՝ սպիտակ... Իսկ Ալենի մասով, կասեմ, որ ապրի նա, մարդն իր մասով արեց ամեն բան, որպեսզի լռեցնի այդ արարածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել