Այսօր մամուլում գրվեց, որ 2018թ. ապրիլից հետո Ծառուկյան դաշինքը կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի հետ: Եթե ես ճիշտ եմ հասկացել նոր Սահմանադրությունը, ապա, համաձայն վերոնշյալի, ՀՀ ԱԺ-ում ընդդիմության մանդատների քանակը պետք է լինի ոչ պակաս, քան պատգամավորների թվի 1/3-ը: Հիմա ուզում եք ասել, որ եթե ԲՀԿ-ն «ընդդիմությունից» դառնա կոալիցիա, ինչպես պնդում է մեր մամուլը, ԵԼՔ-ը մնում է միակ ընդդիմադիր ուժը ԱԺ-ում, և ստիպված ևս մի 30 մանդատ էլ պետք է նվիրեն ԵԼՔ-ին, որպեսզի կարողանան օրենքի պայմանները բավարարել: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ոչ ոք ԵԼՔ-ին այդքան մանդատ չի տա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել