Tert.amLife-ը գրում է.

Ռեփեր և ջութակահար. Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդին`  Ավո Գևորգյանը, առաջին հայացքից համադրում է անհամադրելին` դասական ու փողոցային երաժշտությունը։ Հիմա նա որոշել է միքսել երկու ուղղությունները և ստանալ երաժշտական նոր ոճ։ Այս օրերին Ավոն Հայաստանում է։ Քանի դեռ չի մեկնել Գերմանիայի Էսսեն քաղաք` շարունակելու ուսումը, Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ստեղծագործական նորությունների, էքսպերիմենտալ նախագծի և ընկերուհու մասին:

 

3,33 հիփ–հոփ խմբում Ավոյի զբաղվածությունը մշտական չէ, պատճառը հեռավորությունն է։ «Շատ ցավալի է, որ թե՛ ես, թե՛ Նարեկը (A’Chilla) կյանքի բերումով Հայաստանում չենք ապրում։ Ֆելոյի հետ նոր երգեր սպասվում են, բայց  դժվար է  շատ աշխատել հեռավորության վրա։ Երբ լինում ենք Երևանում, փորձում ենք, ինչքան հնարավոր է, շատ աշխատել։ Մենք միշտ համագործակցում ենք, սակայն առաջիկայում սոլո կատարումներով ալբոմ կթողարկեմ»,– ասաց ռեփերը։

 

Ալբոմում զետեղված կլինեն Ավոյի առաջին սոլո կատարումները։ «Կարծում եմ` ժամանակն էր։ Երբ երգը գրում ես մինչև վերջ, ստացվում է սոլո, երբ գրում ես 10-12 երգ, մտածում ես` ինչո՞ւ չհամախմբես և ալբոմ ստեղծես։ Ամեն դեպքում, ալբոմի մեջ կլինեն ստեղծագործություններ նաև Ֆելոյի հետ»,– ասաց նա։

 

 

Սպասվող ալբոմը էքսպերիմենտալ է լինելու։ Ավոն որոշել է միախառնել ջութակն ու հիփ–հոփը։ Ասում է` ստացվում է երաժշտական հետաքրքիր ուղղություն, որը նոր է աշխարհում։ «Լինելու է դաբլ CD, մեկը` հիփ–հոփ, մյուսը` ջութակով նոր գործիքային երաժշտություն (new instrumental music)։ Այս ալբոմում ջութակի և հիփ–հոփի խառնուրդն եմ ցույց տալու։ Համադրությունը կողքից մի քիչ անհասկանալի է թվում, բայց հնարավոր է ստանալ այդպիսի երաժշտություն։ Աշխարհում դաշնամուրով կա այդպիսի երաժշտություն, ջութակով` ոչ։ Սա գեղեցիկ և նոր մի բան է։ Այսինքն` ջութակը մինչև օրս հնչում է միայն որպես դասական երաժշտություն կամ առավելագույնը` Յանիի մակարդակի, ես փորձում եմ դա բերել ուրիշ ուղղության վրա և ցույց տալ աշխարհին, որ ջութակով հետաքրքիր ուրիշ ուղղություններ էլ կարելի է բացահայտել»,– ասաց Ավոն ու հավելեց, որ նոր ալբոմը պատրաստ կլինի ամենաուշը հաջորդ տարվա ապրիլին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել