Բաղադրիչներ
- գազար - 500գր
- շաքարավազ - 200գր
- կոկոսի քերուկ - 300գր
- հյութ կիտրոնի - 2-3 կաթիլ
Պատրաստման եղանակ
- Անցկացնում ենք քերիչով գազարը, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնի հյութը:
- Ստացված զանգվածը դնում ենք տապակի մեջ, անընդհատ խառնում և մի քիչ տաքացնում, մինչև որ ավելորդ ջուրը գոլորշանա, ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (թողնում ենք մի քիչ կոկոսի քերուկ «Ռաֆայելոների» թաթախման համար):
- Պատրաստի զանգվածը խառնում ենք և պատրաստում փոքրիկ գնդիկներ: Ստացված գնդիկները թաթախում ենք մնացած կոկոսի քերուկի մեջ և տեղափոխում սառնարան 1,5 ժամով:
Եվ մեր գազարով «Ռաֆայելոն» պատրաստ է:
Ի դեպ՝ գազարով «Ռաֆայելոների» բաղադրատոմսի մեջ կարելի է ավելացնել քերած շոկոլադ կամ ընկույզ՝ ըստ ցանկության:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A3%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BC%D5%A1%D6%86%D5%A1%D5%A5%D5%AC%D5%AC%D5%B8/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել