Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից ուկրաինական սահմանի հատման դեպքը: Այս մասին գրում է Kp.ru-ն:

Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինկը, Վաշինգտոնը հետևում է Օդեսայի նախկին  նահանգապետի շուրջ ստեղծված իրավիճակին: Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ քաղաքական գործչի հնարավոր արտահանձնման հարցը մի գործ է, որը վերաբերում է միայն երկու երկրի՝ Ուկրաինային և Վրաստանին:

«Վրացական կառավարության դիմումը՝ Սաակաշվիլիին արտահանձնելու հարցով, վերաբերում է միայն երկու պետությունների՝ Ուկրաինային և Վրաստանին»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել