Չինական մեծ պարիսպը ճարտարապետական հնագույն հուշարձաններից մեկն է: Չինաստանի հյուսիսով ձգվելով ավելի քան 8000 կմ՝ պատը համարվում է Ստորերկրայինի պատմության անբաժանելի մասը: Հարյուր հազարավոր աշխատավորեներ են տանջվել այս շինության կառուցման վրա տասնյակ տարիներ շարունակ:

Լուսանկարներում կամ էքսկուրսիաների ժամանակ հաճախ տեսնում ենք այս պարսպի միայն մեջտեղի հատվածը, իսկ դրա սկիզբը ոչ միշտ են ներկայացնում: Այն գտնվում է Հարավային ծովի ափին: Հենց այնտեղ էին հին չինացի ինժեներները որոշել ավարտել արտաքին թշնամիների դեմ կառուցվող պատը:

Պարիսպն այնքան է մխրճվում ջրի մեջ, մինչև որ դրա խորությունը չկարողանա ծածկել հեծյալին: Չինացիները սիրում էին իրենց պարիսպը համեմատել հսկայական վիշապի հետ: Հենց դրանից ելնելով էլ պատի ամենաարևելյան կետը կոչվում է «Վիշապի գլուխ»:

Սակայն եթե ամենն այդքա՜ն պարզ լիներ… Հյուսիսային պաշտպանական ամրությունների կառուցումը սկսվել է դեռ մ.թ.ա. 5-րդ դարում, երբ Չինաստանում ներպետական անմիաբանություններ սկսվեցին: Ամեն դինաստիան կառուցում էր պատի իր հատվածը, որը թույլ կտար նրան պաշտպանվել թշնամիներից գոնե մեկից՝ այս դեպքում՝ հյուսիսում բնակվող հուննու քոչվոր ցեղից: Դինաստիաները փոխվում էին, հաղթանակներ էին տանում մեկը մյուսի նկատմամբ, և պատի կառուցումը շարունակվում էր տարբեր վայրերում՝ ոչ միշտ իրար հետ փոխկապակցված: Որոշ հատվածներ հրաշալիորեն պահպանվել են անգամ մեր օրերում, մնացածները խրվել են լանդշաֆտի մեջ: Այնպես որ, հսկայական կառույցը կարելի էր անվանել Չինական մեծ պարիսպներ:

Սակայն մենք սովոր ենք Պատի մասին եզակի թվով խոսելուն՝ շնորհիվ չինական առաջին կայսր Ցին Շիհուանդիի, որը վերջ դրեց պառակտություններին, միավորեց երկիրն ու պարսպի տարբեր, առանձնացած հատվածներից մեկ ընդհանուր պատ կառուցեց: Որոշ հատվածներում նոր քարեր շարվեցին, որոնց վրա այսօր սիրում են քայլել զբոսաշրջիկները: Մնացածներում հարկավոր էր ռեստավրացիայի ենթարկել պարիսպը, որը վատ վիճակում էր գտնվում: Եվ հասկանալը, թե պատի հատվածներից որոնք են սկսել կառուցվել Շիհուանդիի ժամանակ, այլ ոչ թե ի սկզբանե, հեշտ բան չէ:

Իհարկե, վերջին հարյուրամյակների ընթացքում երկրի սահմանները խիստ փոփոխությունների են ենթարկվել, և որոշ հատվածներ, որոնք մի ժամանակ չինացի կայսրերին են պատկանել, այսօր լրիվ այլ ղեկավարությունների հսկողության ներքո են գտնվում: Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի: Հենց այնտեղ է գտնվում Չինական մեծ պարսպի իրական սկիզբը: Իհարկե, ջուչեի հետևորդները դժվար թե հոգ տանեն հրաշալի կառույցի մասին, այդ պատճառով էլ մի ժամանակվա 5-8 մ լայնություն և 6-7 մ բարձրություն ունեցող պարսպի հատվածից այսօր միայն ավերակներ են մնացել: Հյուսիսային Կորեայի քաղաքական գաղափարախոսությունը մտածել անգամ թույլ չի տալիս, որ իրենց հողերը մի ժամանակ պատկանել են օտարներին, այդ պատճառով էլ այնտեղ ոչ մի հնագիտական պեղումներ չեն անցկացվում: Որոշակի տեղեկություններից ելնելով միայն՝ կարելի է ենթադրել, որ Չինական մեծ պարսպի սկիզբը գտնվում է ժամանակակից Փհենյանի հյուսիսային հատվածում:

Իսկ պատի վերջը գտնվում է հեռու արևմուտքում, ամենայն հավանականությամբ, Ցզյուցյուանի շրջանում: Հենց այնտեղ են գտնվել պահակային դիրքերը, որոնք վերագրվում են մ.թ.ա. 2-րդ դարին: Դրանք կոչվել են «նեֆրիտե դարպասներ» և միաժամանակ հանդիսացել են և՛ ամուր կառույցներ Չինաստանի սահմանի վրա, և՛, բառիս բուն իմաստով, դարպասներ, որոնցով անցնում էր Մետաքսի ճանապարհն ու որտեղ հարկեր էին գանձում առևտրականներից՝ կայսրության տարածք մուտք գործելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել