Life.tert.am-ը գրում է.

«Նոր ալիք» միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը` «Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի ֆինալիստ Էռնա Միրը, մրցութային երկու օրերի արդյունքներով առաջին տեղում է, որը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ։ Մրցութային երրորդ օրը որոշիչ է լինելու։ Սեպտեմբերի 13–ին մասնակիցները կներկայացնեն երգերի պրեմիերաներ։ Էռնայի նոր` In love երգը գրել են Արտյոմ Վալտերը և Սարինը։

Tert.am Life–ը զրուցել է երգչուհու պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ։ 19-ամյա Էռնան և իր թիմը սպասում էին այսպիսի արդյունքի։ Լիրա Քոչարյանը նկատեց, որ եթե նա այդ աստիճանի պատրաստ չլիներ,  «Արցախի ձայն» նախագիծը նրան չէր ներկայացնի մրցույթին։ 

«Չնայած Էռնան ամենաերիտասարդ մասնակիցն է, իր հետևում ունի բավականին հարուստ մրցութային կենսագրություն, էլ չեմ խոսում հագեցած համերգային ելույթների մասին` «Արցախի ձայնի» կազմում։ Շատ–շատերը նման փորձ չունեն»,– նշեց պրոդյուսերը։

Չնայած Էռնայի հաջողությանը` Լիրան չի շտապում խոսել հաղթանակի ակնկալիքների մասին. «Մրցույթը մնում է մրցույթ։ Ցանկացած մրցույթ անկանխատեսելի է, հատկապես, այս մեկը, որը նման է մարաթոնի։ Կփորձենք ճիշտ աշխատանքի և բավականաչափ պատրաստվածության արդյունքում հասնել լավ արդյունքի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել