Այն, որ խորհրդարանական մեծամասնությունը վերածվել է կառավարության նախագծերը հաստատող մեծ սարքի, մի տեսակ արդեն հասկացել ու համակերպվել ենք։ Բայց որ ընդդիմությունն էլ է սկսել այդ սարքի մաս դառնալ, մի քիչ զայրացնում է։ 

Այսօր մեկնարկեց ԱԺ երկրորդ նստաշրջանը, ու պարզվեց, որ ողջ օրակարգը միայն կառավարության բերած նախագծերն են։ Ոոոոոչ մի պատգամավոր ջանին ջաֆա չի տվել՝ մի հատ օրինագիծ մշակի, որը կարտահայտի ժողովրդի կարիքները, ու ներկայացնի ընդհանուր քննարկման։ Ամբողջ ամառվա ընթացքում մեր ամբողջ ընդդիմության գեներացրածը մի հատ ԵԱՏՄ-ից դուրս գալու պոպուլիստական նախագիծ է, որը, բոլորն էլ գիտեն, որ զուտ քաղաքական հարթակում դատարկ հայտարարություններ անելու առիթ է․․․

Մի տեսակ նեղված․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել