Azatutyun.am-ը գրում է.

Փաստաբանների պալատի վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը վստահ է, որ երկու օր առաջ պալատի նախագահի ընտրություններում իր ստացած շուրջ 92 տոկոս կողմ ձայներն ապացույցն են, որ իր ընդդիմախոսները փոքրամասնություն են փաստաբանական համայնքում:

Անցած շաբաթ օրը կայացած ընտրություններում պալատի նախագահի միակ թեկնածու Արա Զոհրաբյանը ստացավ քվեարկությանը մասնակցած 1086 փաստաբաններից 1002-ի կողմ ձայները: Գրանցվել էր ընդամենը 69 դեմ և 14 անվավեր քվեաթերթիկ։

«Դեմ քվեարկող փաստաբանները հանգիստ եկել և դեմ քվեարկել, իրենց դիրքորոշումը արտահայտել էին: Մի խումբ փաստաբանների չմասնակցելը, կարծում եմ, որևիցե եղանակ չէր կարող փոխել: Ավելին․ եթե նույնիսկ իրենց հաշվարկներով մյուս բոլոր փաստաբանները, դեմ լինելով, չէին եկել, ապա, կարծում եմ, այդ պարագայում էլ որևէ խնդիր չէր կարող լինել, որովհետև ես հավաքել եմ ամբողջ փաստաբանների քանակի 54 տոկոս ձայները: Իրենք հասկանում եմ, որ փաստաբանների մեծամասնությունը չի կիսում իրենց տեսակետները: Եվ իրենք դրանից զայրանում են: Իրենց սեփական անկարողությունը քողարկելու համար իրենց մեղքը գցում են մեր փաստաբանների վրա: Բայց փաստաբանները մեղավոր չեն: Քանի որ փաստաբանը հասկանում է, որ այս ամեն ինչը անձնավորված է», - ասաց Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել