Yerkir.am-ը գրում է.

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` հաշվի առնելով նախագծի` մասնագիտական բնույթը:

«Գնամ մասնագիտական դաշտ, հետո հետ կգամ քաղաքական դաշտ»,-ասաց նա և խոսեց նախագծի ընդունման անհրաժեշտության մասին: Նա հայտնեց, որ 5 րդ գումարման խոհրդարանը նույնպես անդրադարձել է այս հարցին և ինքը, որպես զեկուցող ներկայացրել է այդ նախագիծը: Նրա խոսքով` Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման առանձին կարգ մշակելու կարիք չկա:

«Խնդիրը մեր մեջ է, եթե որևիցե մեկը որոշի գա Հայաստան` բուժօգնություն ստանալու` կգա, երբ որ մենք հատուկ կարգ ենք մտցնում, նշանակում է խտրականություն ենք մտցնում: Այս նախագծով մենք հանում ենք խտրականությունը, և մենք գնում ենք համահունչ ցիվիլ աշխարհին, ոտք ենք մեկնում Եվրոպայի հետ»,-ասաց նա` խորհուրդ տալով չբարդացնել իրավիճակը:

«Ամոթ է այն երկրներին, որտեղ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ից կարող են մարդիկ մահանալ»,-ասա նա` կարևորելով մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել