Մարմնի ո՞ր մասն եք առաջինը լվանում լոգանք ընդունելիս՝

  • Դեմք

  • Կուրծք

  • Թևատակեր

  • Գլուխ

  • Ուսեր

  • Այլ

Արդյունքներ՝

Դեմք

Եթե դուք առաջինը լվանում եք դեմքը, ապա ձեզ համար կարևոր են գումարային հարցերը: Դուք շատ բանի եք պատրաստ հարստանալու համար, անգամ եթե դա նշանակում է մի կողմ դնել արժանապատվությունը: Ընկերները ձեզ համար ավելի շուտ օգնականներ են ձեր նպատակներին հասնելու ճանապարհին: Դուք էգոիստ եք և հազվադեպ եք այլոց մասին մտածում: Լավագույն հարաբերություններ դուք կարող եք կերտել այնպիսի մարդու հետ, ով այս թեստում ընտրում է «այլ» տարբերակը:

Կուրծք

Եթե դուք առաջինը լվանում եք կուրծքը, ապա դուք պրակտիկ մարդ եք: Դուք բավականին անկեղծ եք և անգամ դաժան: Դուք տանել չեք կարողանում, երբ ձեզ շեղում են ձեր գործերից և չեք հանդուրժում, երբ ինչ-որ մեկը ձեր տեսակետը չի կիսում: Ձեզ համար կարևորը հարմարավետությունն է: Լավագույն հարաբերություններ դուք կարող եք կերտել այնպիսի մարդու հետ, ով այս թեստում ընտրում է «գլուխ» տարբերակը:

Թևատակեր

Եթե դուք առաջինը լվանում եք թևատակերը, ապա դուք վստահելի եք և աշխատասեր: Այս տարբերակն է ընտրում մարդկանց մեծամասնությունը: Դուք ռեալիստ եք, ձգտում եք օգնել մարդկանց: Երբեմն դուք չեք կարողանում հասկանալ, թե իրականում ինչպես են ձեզ վերաբերվում մարդիկ: Լավագույն հարաբերություններ դուք կարող եք կերտել այնպիսի մարդու հետ, ով այս թեստում ընտրում է «ուսեր» տարբերակը:

Գլուխ

Եթե դուք առաջինը լվանում եք գլուխը, ապա դուք արտիստիկ մարդ եք: Դուք սիրում եք երազել, սակայն դրա հետ մեկտեղ դուք ունակ եք երազանքները նպատակների վերածելու և հասնելու այնպիսի բարձունքների, որոնց շատ-շատերը չեն կարող: Երբեմն դուք ձանձրանում եք և գործը կիսատ եք թողնում, սակայն երբ անում եք այն, ինչ սիրում եք, շատ մեծ նվիրումով եք մոտենում դրան: Փողը ձեզ համար ամենակարևորը չէ: Շատ եք կարևորում ընկերությունը: Լավագույն հարաբերություններ դուք կարող եք կերտել այնպիսի մարդու հետ, ով այս թեստում ընտրում է «կուրծք» տարբերակը:

Ուսեր

Եթե դուք առաջինը լվանում եք ուսերը, ապա դուք այնքան էլ հաջողակ չեք: Դուք հաճախ չեք ստանում այն, ինչին ձգտում եք, սիրում եք միայնակ մնալ, հակված եք վատ սովորությունների: Դուք ձեր կյանքում շատ բանից եք դժգոհ: Լավագույն հարաբերություններ դուք կարող եք կերտել այնպիսի մարդու հետ, ով այս թեստում ընտրում է «թևատակեր» տարբերակը:

Այլ

Դուք պատկանում եք մարդկանց ամենատարածված տեսակին: Ձեր մեջ կա ներքին մեծ ուժ, սակայն մարդիկ դժվարությամբ են դա կարողանում նկատել: Դուք պետք է սովորեք ավելի խորամանկ լինել և կարողանալ օգտագործել ձեր ներքին պոտենցիալը: Դուք բավականին հետաքրքիր անձնավորություն եք, գրեթե թերություններ չունեք: Լավագույն հարաբերություններ դուք կարող եք կերտել այնպիսի մարդու հետ, ով այս թեստում ընտրում է «դեմք» տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել