Asekose.am-ը գրում է.

Հայաստանը ներկայացնող երգչուհիներ Էրնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանըշարունակում են մնալ Սոչիում անցկացվող «Նոր ալիք» մրցույթի առաջատարները:

Երեկ տեղի է ունեցել մրցութային երկրորդ օրը, որի արդյունքներով շարունակում են առաջատար մնալ մեր մասնակիցները:

Էռնա Միրզոյանը ստացել 121 միավոր (երկու օրում 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամները՝ 11 միավոր) և Ուզբեկստանի ներկայացուցչի հետ կիսում է առաջին հորիզոնականը: 

Սյուզաննա Մելքոնյանը 4-րդ տեղում է՝ հայուհին երեկվա ելույթի համար 119 միավոր է ստացել (ընդհանուր՝ 237): 

Նշենք, որ համացանցում մասնակիցների ելույթների տեսանյութերը դեռևս չեն հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել