Թոմ Սոմմերն ու նրա ընկերը եղնիկի որսի էին գնացել, երբ նրանց ճանապարհը պատահմամբ կտրեց ամերիկյան գորշ արջը՝ գրիզլին: Կենդանին ակնթարթորեն հարձակվեց Թոմի վրա և վերջինս լսեց, թե ինչպես են փշրվում սեփական ոսկորները: Ընկերը հատուկ սփրեյ կիրառեց, բայց արջը չէր նահանջում: Նա թաթով հարվածեց Թոմի գլխին, այնուհետև բռնեց ազդրից: Միայն այն բանից հետո, երբ ընկերը հանեց մոտի ատրճանակն ու ուզում էր գնդակահարել գիշատչին, արջը փախուստի դիմեց: 
Ընդհանուր առմամբ՝ Թոմի գլխին 90 կար դրեցին, և որպես հիշատակ մնաց 40-սանտիմետրանոց սպին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել