Բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «ադրբեջանական ճշմարտությունը»:
Հիշեցնեմ, որ Բաքվում որպես հայկական գերության մեջ գտնվողներ ներկայացված Ասկերովը և Գուլիևը ադրբեջանական դիվերսանտներ են, ովքեր, մուտք գործելով Արցախի տարածք, ոչ թե միայն այցելել էին իրենց հարազատների շիրիմներին, ինչպես փորձում է ներկայացնել ալիևյան քարոզչությունը, այլև ձեռքի հետ երկու մարդու են սպանել, իսկ մեկին էլ ծանր վիրավորել են: Դեպքը տեղի է ունեցել 2014 թ-ի հուլիսին: Ստեփանակերտում տեղի ունեցած դատավարության ժամանակ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, որ Գուլիև-Ասկերով-Հասանով (վերջինս սպանվել է ձերբակալության ժամանակ) եռյակը մարդասպաններ են: Ապացույցների մեջ հատուկ պետք է առանձնացնեմ հենց նրանց կողմից իրենց իսկ բջջային հեռախոսներով տեսագրված և նկարահանված բազմաթիվ հանցագործությունները (անասնագողությունից մինչև մարդասպանություն): Դրանք ամենավառ ապացույցներն են:
Ես չգիտեմ, թե ինչպես է նախապատրաստում հակադարձել ազերիների ստերին պաշտոնական Երևանը, բայց շատ լավ կլիներ, եթե մեր պատվիրակությունն էլ Վարշավա տաներ մարդասպաններ Գուլիևի և Ասկերովի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին և 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանի ընտանիքի անդամներից որևէ մեկին: Հենց նրանք է, որ պետք է ԵԱՀԿ այդ ամբիոնից բարձրաձայնեն, թե ինչպես են պաշտոնական Բաքվի էմիսարները և մարդասպանի որդին կեղծում եղելությունը, իսկ մեր ներկայացուցիչներն էլ պետք է ներկայացնեն վերը նշված տեսաերիզները, որոնք նկարահանվել են մարդասպանների կողմից:
Հ.Գ. Շատ ափսոս, որ հայկական կողմը ձերբակալման ժամանակ չոչնչացրեց նաև Գուլիևին և Ասկերովին: Նախընտրելի է, երբ Ադրբեջանի հերոսները դիակի տեսքով են, ինչպես Մուբարիզ Իբրահիմովը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1478604998890111?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1505074743536785
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել