1.

Եթե որևէ մեկին սուր զենքով հարածել են, մի հանեք այն. այդ առարկան դադարեցնում է արնահոսությունը, այն հանելու դեպքում տուժածն ավելի շատ արյուն կկորցնի, ինչը վտանգավոր է կյանքի համար:

2.

Բնազդները մեզ հենց այնպես չեն տրված: Եթե որևէ մարդ, վայր կամ իրավիճակ Ձեզ մոտ անհասկանալի կասկածներ է առաջացնում, լսեք ինքներդ Ձեզ: Մի արհամարհեք Ձեր ներքին ձայնին, եթե նա հուշում է Ձեզ, որ հայտնվել եք վտանգավոր իրավիճակում: Այսպիսի իրավիճակում հայտնվելիս մի վախեցեք նեղացնել մարդկանց. պարզապես վեր կացեք ու հեռացեք:

3.

Հիշեք այս կանոնը, եթե հանդիպեք արջի. եթե արջը շագանակագույն է, մեռած ձևացեք: Եթե այն սև է, ուրեմն` դիմադրություն ցույց տվեք, իսկ եթե հանդիպել եք սպիտակ արջի, Ձեր վերջը եկել է:

4.

Եթե հայտնվել եք կատաղի ալիքի մեջ, պարզապես պահպանեք հանգստություն ու լողացեք ափին զուգահեռ: Միևնույն է, Դուք մյուս կողմ եք քշվելու, բայց դա ավելի լավ է, քան փորձելը լողալ հոսանքին հակառակ, որը ավելի ուժեղ է Ձեզնից:

5.

Եթե ուզում եք օգնություն կանչել, փորձեք դիմել կոնկրետ մարդու (Հեյ, դու` կարմիր վերարկուով, օգնիր, ինձ ուզում են կողոպտել), ոչ թե վերացական լսարանի (Օգնեք, ինձ ուզում են կողոպտել):

6.

Եթե ճանապարհին մեքենայի դիմաց եղնիկ է հայտնվում, արգելակեք մեքենան, բայց մի անջատեք շարժիչը: Ամենայն հավանականությամբ, նա մի կողմ կանցնի, իսկ եթե նույնիսկ չհեռանա, ավելի լավ է հարվածել նրան, քան շրջվել մեքենայով: Բացի այդ, ապահովագրությունը շատ հաճախ հոգում է եղնիկի հետ վթարի ծախսերը, բայց չի հոգում հանկարծակի շրջադարձի պատճառով ծառին բախվելուց առաջացած հետևանքները:

7.

Աստիճաններով իջնելիս ձեռքերը գրպանը մի դրեք:

8.

Եթե խեղդվում եք կամ զգում, որ սրտի կաթված է սկսվում, լքեք մեքենան: Եթե կորցնեք գիտակցությունը մեքենայի մեջ, ոչ մեկը չի տեսնի, իսկ եթե դրսում ընկնեք, անցորդներն արագ շտապ օգնություն կկանչեն:

9.

Լողալիս ջինսերը կարելի է օգտագործել որպես փրկարար գոտի: Կապեք շալվարի երկու ծայրերն ու օդով լցրեք այն:

10.

Եթե ավտոմեքենայով մնացել եք երկաթուղային գծերի վրա ու ստիպված եք լքել այն, որովհետև գնացքը մոտենում է, վազեք դեպի գնացքը, սակայն ռելսերից այն կողմ: Եթե վազեք գնացքի շարժման ուղղությամբ, կհայտնվեք այնտեղ, ուր կթռչեն մեքենայի մնացոդները:

11.

Եթե վիրավորում եք ստացել փոքր տրամաչափի զենքից, արնահոսությունը դադարեցնելու լավագույն տարբերակը հիգիենիկ տամպոնն է:

12.

Եթե Ձեզ վրա հարձակվել են, մի խփեք վզից գոտկատեղ ընկած հատվածին. դա միայն ֆիլմերում է աշխատում: Որպես նշանակետ ընդունեք աչքերը, ականջներն ու ոտքերի արանքը, իսկ հետո որքան ուժ ունեք, վազեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել