Շինարարությունը թեպետ կարևորագույն մակրո ցուցանիշ չի համարվում, այնուամենայնիվ, շատերի համար տնտեսության իրավիճակի լավագույն ցուցիչն է: Շատ հարմար բան է շինարարությունը, քանի որ ՀՆԱ-ին նայելով, միշտ պետք է համադրես ևս 2-3 ցուցանիշների հետ ու, եթե մասնագետ չես, կարող ես մոլորվել: Մեր այս տարվա 6%-ը դրա վառ ապացույցն է, եբր թիվը թվում է թե լավ է, իսկ իրականությունը կատասրոֆիկ: Երբ Bloombergը «չայնիկների» համար սեգմենտներ ա անում, խոսում են շինարարության և գործազրկության մասին: Եթե կա շինարարության աճ, ուրեմն տնտեսությունը աճում է: Իհարկե դա էլ փուչիկի ռիսկն ա ավելացնում, բայց որպես ցուցիչ, այն շատ հարմար է տնտեսական իրավիճակի մասին արագ եզրակացություն անելու համար:

Հայաստանում շինարարությունը շարունակում է նվազել։ Այս տարի արդեն իսկ մոտ 10% նվազել է, բայց դուք շարունակեք պլյուսի նշանով բոլոր թվերը տարածել: Կստածի, եթե արտահանումն ու ներմուծումը աճում են ու գրեթե նույն տեմպերով, դա նշանակում է, որ ՀՆԱ-ն նվազում է: Մեր դեպքում, արտաքին առևտրի «աճի» շնորհիվ ՀՆԱ-ն կրճատվել է մոտ $265,000.000-ով: Այսինք, -$265,000.000: Գծիկ չի, մինուս ա: Պլյուս՝ լավ, մինուսը՝ վատ: Էս էն դեպքն ա երբ երկու հատ պլյուսը տալիս ա մինուս, բայց դուք շարունակեք ձեր «հաղթարշավը»:

Այն ինչը ներկայացվում է որպսե աճ, տուպը՝ սուտ ա: Նրանք գիտեն որ ժողովուրդը իձիոտ ա ու փորձում են դա շահագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել