Նրանց, ովքեր երբեք ռուլետ չեն պատրաստել, կարող է թվալ, որ այդ կերակուրը բարդ է և խոհարարական մեծ ունակություններ է պահանջում: Իրականում ամեն ինչ շատ ավելի հեշտ է:

Բաղադրիչներ

Կարտոֆիլ՝ 1կգ
Շամպինիոն տեսակի սունկ՝ 350գ
Կանաչի՝ 1 փունջ
Օսլա՝ 3 ճաշի գդալ
Ցորենի ալյուր՝ 3 ճաշի գդալ
Գազար՝ 2 հատ
Արևածաղկի յուղ՝ 1 ճաշի գդալ
Սոխ՝ 1 հատ
Աղացած սև պղպեղ
Աղ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը խաշել (ջրում նախապես աղ լցնել), ցամաքեցնել: Կարտոֆիլից խյուս պատրաստել, ավելացնել ալյուրը և օսլան, խառնել և թողնել հանգստանա:

2. Սոխը օղակաձև կտրատել, գազարը անցկացնել քերիչով: Բանջարեղենները տապակել մոտ 3 րոպե, այնուհետև ավելացնել կտրատած սունկը, ավելացնել աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի, և տապակել միջին ուժգնության կրակի վրա մինչև սնկի պատրաստվելը:

3. Կարտոֆիլե զանգվածը լցնել թղթով պատված թավայի մեջ և հավասարեցնել: Թխել ջեռոցում 15-20 րոպե 200 աստիճանի ջերմաստիճանում:

4. Փոքր ինչ կարմրած կարտոֆիլե խմորի վրա ավելացնել սնկով պատրաստված միջուկը: Կարտոֆիլե խմորը զգուշորեն պտտեցնել ռուլետի տեսք ստանալու համար: Ռուլետի արտաքին մասը պատել արևածաղկի յուղով և դնել ջեռոցի մեջ 15 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել