13-ամյա բրիտանուհին՝ Սոմերսեթից, ով տառապել է ուղեղի անևրիզմով, մահից առաջ տվել է համաձայնություն՝ նվիրաբերելու իր օրգանները։ Այդպիսով նա կարողացել է փրկել ռեկորդային թվով՝ 8 մարդու կյանք, որից 5-ը՝ երեխաներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ջեմայմա Լայզելը կյանքից հեռացել է 2012 թվականին։ Նա դարձել է սրտի, բարակ աղիքի, ենթաստամոքսային գեղձի և թոքերի դոնոր։ Բացի այդ՝ լյարդը մասնատվել ու փոխպատվաստվել է 2 հիվանդի: Աղջկա երիկամները ևս 2 կյանք են փրկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել