10 տարում՝ առաջին iPhone սմարթֆոնի թողարկման պահից, Apple կորպորացիան իրացրել է մոտ 1.2 մլրդ սմարթֆոն։ Այս մասին ասվում է Strategy Analytics ընկերության վերլուծական հաշվետվությունում։

Սմարթֆոնների իրացումից համընդհանուր եկամուտը կազմել է 760 մլրդ դոլար։ Հաղորդվում է, որ iPhone-ի վաճառքից եկամտի 1 տրիլիոն դոլարի նշագիծն ընկերությունը կհատի 2018 թվականի ավարտին։

Այսպիսով՝ ամերիկյան ընկերությունը կդառնա աշխարհում սմարթֆոնի առաջին ստեղծողը, որի վաճառքը կբերի 1 տրիլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել