Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաշեն-Վեդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 ՏC 386 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 65 ՍՏ 384 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու Opel-ի ուղևորը տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Նրանց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել