Սեպտեմբերի 6-ին Վենետիկի կինոֆեստիվալում կայացավ իսպանացի ռեժիսոր Ֆերնանդո Լեոն դե Արանոայի «Սիրել Պաբլոյին» ֆիլմի պրեմիերան: Գլխավոր դերերում խաղում էին Պենելոպե Կրուսը և Խավիեր Բարդեմը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ կարմիր գորգի վրա զարմանալի բան տեղի ունեցավ. մեկուկես տարվա մեջ առաջին անգամ Պենելոպեն և նրա ամուսինը՝ Բարդեմը, նորից միասին էին կարմիր գորգի վրա: Զույգին վաղուց չէին նկատել միմյանց հետ, և դա առիթ էր դարձել բամբասանքների, թե իբր աստղային զույգը ամուսնալուծության եզրին է: Իր գեղեցիկ ճերմակ զգեստով Պենելոպեն Խավիերի հետ միասին կանխեց այդ ասեկոսեն: Արդեն որերորդ օրն է՝ Պենելոպեի զգեստը քննարկվում է ողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել