Pastinfo.am-ը գրում է.
Մոսկվաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկն է:
Այս մասին, armsport.am-ի հաղորդմամբ, հայտնել է «Lifenews» մեդիահոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը, որն էլ դարձել է ակումբի փաստացի սեփականատերը, գրում է «rbc.ru»-ն:
Բիզնեսմենը հայտնել է, որ ակումբի բյուջեն կազմում է 150-180 մլն ռուբլի: «Արարատի» նոր փաստացի սեփականատերն առաջին անգամ խոսել է նաև ակումբի ֆինանսավորման աղբյուրների մասին:
Գաբրելյանովի խոսքով, բացի Սամվել Կարապետյանից, ակումբի ներդրողներից է նաև «Ավիտոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագումյանը:
Նյութի աղբյուր՝ https://goo.gl/76HiZ4
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել