Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան հայտնել է 2018 թվականի «Օսկար»-ի դափնեկիրների անունները։ Որոշում է ընդունվել պատվավոր «Օսկար» հանձնել կինոռեժիսոր Չառլզ Բյոռնեթին, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլենդին և ֆրանսիացի ռեժիսոր Անիես Վարդային: Ինչպես գրում է The Hollywood Reporter պարբերականը, պարգևատրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, Լոս Անջելեսի Hollywood & Highland կինոհամերգային համալիրում։

Դոնալդ Սազերլենդը կինոյում նկարահանվում է գրեթե վաթսուն տարի, սակայն ոչ մի անգամ չի անվանակարգվել «Օսկար»-ի: Նա լայն հանդիսատեսին հայտնի է «Ջոնին հրացան վերցրեց», «Հպարտություն և կանխակալություն», «Հակառակ ձգողություն», «Քաղցած խաղեր» և այլ ֆիլմերով:

Չառլզ Բյոռնեթը լեգենդար դեմք է անկախ կինոյի համար: Իր աշխատանքներում նա պատմել է ԱՄՆ-ի սևամորթների կյանքի մասին: Նրա «Հանքափոր ոչխարը» ֆիլմը 1981 թվականին ստացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակ:

Օուեն Ռոյզմանը տեսախցիկի հետևում աշխատել է «Օսկար»-ի անվանակարգված հինգ ֆիլմերում՝ «Թութսի», «Հեռուստացանց», «Դևին հալածողը», «Ֆրանսիացի կապավորը» և «Ուայաթ Էրփը»:

Անիես Վարդան հայտնի է դարձել որպես ֆրանսիական նոր ալիքի մայր: Նա 89 տարեկան է և մինչ այժմ ֆիլմեր է նկարահանում: Վերջին՝ «Գյուղի դեմքերը» ժապավենը, թողարկվել է այս տարի: Ռեժիսորի առաջին՝ 1956 թվականին նկարահանած «Պուենտ-Կուրտ» ֆիլմը ոգեշնչել է ստեղծագործել երիտասարդ կինեմատոգրաֆիստների մի ամբողջ խմբի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել